29/01/2021 12:20
Իրանում մահապատժի է ենթարկվել հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ
Իրանում մահապատժի է ենթարկվել հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Մեհդի Ալի Հոսեյնին, որը մեղավոր է ճանաչվել 2015-ի սեպտեմբերին փողոցային կռվում սպանության համար, հայտնում է Bloodyelbow.com պորտալը:
Մահապատիժը կիրառվել է, քանի որ զոհի ընտանիքը հրաժարվել է ներում շնորհել մարզիկին:
Նշվում է, որ նրա օգտին հանդես է եկել հունահռոմեական ըմբշամարտի 2012-ի օլիմպիական չեմպիոն Համիդ Սորիյանը: