29/01/2021 15:57
ԵՄ-ն կարող է դեպի Մեծ Բրիտանիա պատվաստանյութերի արտահանումն արգելափակել
COVID-19-ի պատվաստանյութերի ներկայիս սակավության պատճառով Եվրամիությունը կարող է արգելք դնել Միացյալ Թագավորություն դեղամիջոցի մատակարարման վրա, գրում է Independent թերթը՝ հղում անելով Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի նամակին, որը լրագրողների տրամադրության տակ է հատնվել:
Դրանից առաջ հայտնի էր դարձել, որ AstraZeneca-ն խոստացել է պատվաստանյութ մատակարարել Մեծ Բրիտանիային, բայց հետաձգել է դեղամիջոցի մատակարարումը Եվրամիություն՝ նշելով պայմանագրի կնքման ավելի ուշ ժամկետը:
Ի պատասխան Եվրախորհրդի ղեկավարը հայտարարել է պատվաստանյութերի, մասնավորապես Pfizer դեղամիջոցի արտահանումը սառեցնելու արտակարգ միջոցառումների ուսումնասիրության մասին, որից 40 միլիոն դոզան գնել է Լոնդոնը:
Այս պատվերն արտադրվում է Բելգիայում գտնվող ընկերության գործարանում: