30/01/2021 14:29
Թեհրանի արևմուտքում մի քանի րոպե լսվել են ազդանշանային շչակների ձայներ
Ստամբուլից Իրան ուղևորվող թուրքական ինքնաթիռը ուղղութունը փոխել է դեպի Բաքու, այն բանից հետո, երբ սոցցանցերում հաղորդագրություններ են տարածվել, թե Թեհրանի և նրա շրջակայքում լսվել են ազդանշանային շչակների ձայներ:
Հաղորդվում է, որ մի քանի րոպե տևողությամբ շչակների ձայները լսվել են Թեհրանի արևմուտքում, և Turkish Airlines ավիաընկերության չվերթը, որը նախապես ծրագրված էր ժամանել Իրան, տեղափոխվել է Բաքու:
Տեղական լրատվամիջոցները նշում են, որ երկու իրադարձություններն «իրար հետ կապ չունեն»:
«Թուրքական ավիաուղիների ինքնաթիռի օդաչուն եղանակային պայմանների պատճառով է փոխել երթուղին դեպի Բաքու և կվերադառնա Թեհրան, երբ եղանակային պայմանները կայունանան», - հայտնում է Tasnim գործակալությունը:
Տեղական մեկ այլ լրատվական գործակալություն՝ ISNA-ն, հաղորդում է, որ ազդանշանը միացել է «Թեհրանի ճգնաժամային կառավարման կազմակերպության աշխատանքում խափանման պատճառով»:
Թեհրանի ճգնաժամային կառավարման կազմակերպության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ազդանշանն անվտանգության ահազանգ է, «որը միացել է ուժեղ անձրևի պատճառով առաջացած խափանման հետևանքով»: