30/01/2021 15:02
Ամերիկացիներին պարտավորեցրել են դիմակներ կրել հասարակական տրանսպորտում
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) պարտադիր է դարձրել դիմակների կրումը հասարակական տրանսպորտում՝ ներառյալ ինքնաթիռներում և գնացքներում, ասվում է ԱՄՆ կարգավորող մարմնի հայտարարության մեջ:
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Կենտրոնների ղեկավար Ռոշել Վալենսկին կարգադրություն կստորագրի տարբեր տեսակի հասարակական տրանսպորտում դիմակների կրումը պարտադիր դարձնելու մասին:
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները 2021 թվականի հունվարի 29-ին հրաման են արձակել՝ պահանջելով, որ տեղաշարժվողներոը (տրանսպորտով՝ խմբ.) դիմակներ ունենան՝ կանխելու COVID-19 վիրուսի տարածումը», - ասում է CDC-ի հայտարարության մեջ:
Դիմակների կրումն ուժի մեջ կմտնի 2021 թվականի փետրվարի 1-ին, ժամը 23: 59-ին (Երևանի ժամանակով երեքշաբթի, առավոտյան 08:59):
Սահմանափակումները տարածվելու են հասարակական տրանսպորտում ուղևորների վրա, մասնավորապես, գնացքների, մետրոյի, ավտոբուսների, տաքսիների և նավերի, ինչպես նաև ինքնաթիռների վրա: Միևնույն ժամանակ, ԱՄՆ մտնող կամ դուրս եկող մարդիկ, ինչպես նաև երկրով մեկ շրջող ուղևորները պետք է դիմակ ունենան:
Տրանսպորտային աշխատողները նույնպես ստիպված կլինեն դիմակներ կրել: Կարգավորողը նշում է, որ դիմակները պարտադիր պետք է ծածկեն բերանը և քիթը, երբ ուղևորը սպասում է տրանսպորտին, ճանապարհորդում կամ իջնում է:
Միևնույն ժամանակ չի թույլատրվում լինել բերանը չփակող դիմակով, ինչպես նաև միայն պաշտպանիչ վահանով կամ հատուկ ակնոցով, կամ շարֆով, բալակլավով և նմանատիպ իրերով, որոնք փոխարինում են դիմակը: Մինչև երկու տարեկան երեխաները և քաղաքացիների որոշ այլ կատեգորիաներ ազատված են դիմակներ կրելուց: Բացի այդ, դիմակները կրելու անհրաժեշտություն չկա, մասնավորապես՝ սնվելու ընթացքում:
Նշվում է, որ դիմակները պետք է կրեն տրանսպորտային միջոցների շահագործողները, այդ թվում`տրանսպորտային հանգույցներում. օդանավակայաններում, ավտոկայաններում, նավահանգիստների տերմինալներում, մետրոյի և երկաթուղային կայարաններում: