30/01/2021 11:01
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 173 դեպք, մահացել է 3 մարդ
Հայաստանում հունվարի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 166 901 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 173-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 157 314 (+404) մարդ, այս պահին բուժվում է 5750 (-234):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3837 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3071 (+2), իսկ այլ պատճառներով՝ 766 (+1):
Վերջին մեկ օրում մահացել է 3 մարդ: