30/01/2021 13:45
Հայաստանի ղեկավարներից ով ինչքանով է ավելացրել պետական պարտքը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք պետական պարտքը ավելացել է մոտ 700 մլն դոլարով, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք՝ մոտ 5 մլրդ դոլարով, այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։
«Նիկոլ Փաշինյանի օրոք՝ դեռ 1,2 մլրդ դոլարով։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանի պետական պարտքի վերաբերյալ պաշտոնական և վստահելի տվյալներ առկա չեն:
Դեռևս հայտնի չէ վերջին Արցախյան պատերազմի ժամանակ ձևակերպված զենքի վարկի մեծությունը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից բանկերին շուրջ 1 մլրդ դոլար տրված երաշխավորության համար վճարվելիք չափը», - նշել է Պարսյանը։