01/02/2021 10:55
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 62 դեպք, մահացել է 4 մարդ
Հայաստանում փետրվարի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 167 088 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 62-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 157 800 (+281) մարդ, այս պահին բուժվում է 5435 (-223):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3853 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3084 (+4), իսկ այլ պատճառներով՝ 769 (+0):
Վերջին մեկ օրում մահացել է 4 մարդ: