01/02/2021 12:27
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ քննարկումներն լավ կլինի հետաձգել. Դմիտրի Մեդվեդև
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մոտ ժամանակներս հնարավոր չէ կարգավորել և հիմա այն քննարկել չի կարելի, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:
«Իմ կարծիքով, բոլորի համար այսօր բացարձակապես ակնհայտ է, որ կարգավիճակի հարցն իրականում լուծված չէ, բայց այն հիմա չի կարելի քննարկել, քանի որ այս դաշտի ցանկացած էլեկտրիզացիա՝ կարգավիճակի շուրջ քննարկումները, հանգեցնում է մեծ լարվածության: Այժմ դա անհնար է անել», - ասել է Մեդվեդևը «Интерфакс»-ին և մի շարք ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
Նա հիշեցրել է՝ «կողմերի դիրքորոշումներն այստեղ շատ տարբեր են, և նույնիսկ Հայաստանի ներսում կան քննարկումներ»:
«Հիշեցնեմ, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Չգիտես ինչու, այդ մասին ինչ-որ կերպ մոռանում են, բայց իրականում այդպես է: Ուստի ավելի լավ է կարգավիճակի հարցը հետաձգել ապագա ժամանակահատվածի համար», - ասել է Մեդվեդևը: