01/02/2021 16:50
Իրանի ԱԳՆ-ն կոչ է անում երկխոսել «Թալիբան» շարժման հետ
«Թալիբան» արմատական շարժումն այսօրվա Աֆղանստանի բաղկացուցիչ մասն է, ուստի անհրաժեշտ է երկխոսություն վարել նրանց հետ:
Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն:
«Թալիբան» շարժումն Աֆղանստանում այսօրվա իրականության մի մասն է», - ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու է Թեհրանը բանակցում կազմակերպության հետ:
Դիվանագետի խոսքով՝ «իրանական կողմը տեղեկացրել է Աֆղանստանի կառավարությանը վերջին [թալիբանի պատվիրակություն Թեհրան] ուղևորության մասին»:
«Այս ուղևորությունն իրականացվել է Թալիբանի և Աֆղանստանի կառավարության միջև երկխոսության շրջանակներում», - ասել է նա: