01/02/2021 15:31
Ղրղզստանի խորհրդարանը Մարիպովին հաստատել է վարչապետի պաշտոնում
Ղրղզստանում խորհրդարանական կոալիցիան վարչապետի պաշտոնում հաստատել է Ուլուգբեկ Մարիպովին: Այդ մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով օրենսդիր մարմնի մամուլի ծառայությանը:
«Խորհրդարանական մեծամասնության կոալիցիան այսօր հավանություն է տվել «Հանրապետություն-Աթա Ժուրտ» խմբակցության առաջարկին՝ Մարիպովին վարչապետի թեկնածու առաջադրել», - ասել են մամուլի ծառայությունում:
Նշվում է, որ կոալիցիան հավանություն է տվել նաև կառավարության կազմի և կառուցվածքի նախագծերին: