01/02/2021 13:03
Մեդվեդև. Եթե չլինեին Պուտինի գործադրած ջանքերը, ԼՂ հակամարտությունը կշարունակվեր մինչև օրս
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքը Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու համար այլընտրանքային էր, եթե չլինեին այդ ջանքերը, հակամարտությունը կշարունակվեր մինչև օրս, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:
«Այսպես՝ թեժ փուլի դադարեցումից հետո (դա, իմ կարծիքով, տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին), իրավիճակն ընդհանուր առմամբ հանդարտվել է, և սա ամենակարևորն է: Մարդիկ չեն զոհվում, և զարգացման հնարավորություններ կան: Հունվարի 11-ին երեք երկրների առաջնորդները հանդիպել են Մոսկվայում և նախանշել իրավիճակի տնտեսական վերականգնման ուղիները: Սա նույնպես շատ կարևոր է, քանի որ մարդկանց համար, իհարկե, զոհերից բացի ամենացավալին այն ավերածությունն է, որում նրանք ապրում են այդ ռազմական գործողությունների հետևանքով», - նշել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը:
Այժմ, նրա համոզմամբ, տնտեսական համագործակցության զարգացման բոլոր հնարավորությունները կան:
«Բնականաբար, պահպանելով աշխատանքի որոշակի պարամետրեր, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը», - հավելել է Մեդվեդևը:
Նրա խոսքով՝ 2016-ին Բաքուն ու Երևանը նույնպես սուր հակամարտություն ունեցան, որն այդքան էլ երկար չէր:
«Այն ժամանակ պատրաստվել է քարտեզ, բայց, ցավոք, երկրները չօգտագործեցին այն: Ամեն ինչ հանգեցրել է նոր բախման՝ ձգձգված, մեծ թվով զոհերով», - հայտարարել է Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը: