01/02/2021 18:42
Մահացել է ԱՄՆ-ում COVID 19-ի առաջին թեստի ստեղծողը
ԱՄՆ-ում մահացել է 51-ամյա գիտնական Էնդրյու Բրուքսը:
Նա Ամերիկայում առաջինն էր, ով ստեղծել էր կորոնավիրուսի թեստ՝ օգտագործելով բուժառուի թուքը: Հետազոտողի մահվան մասին հաղորդվել է փետրվարի 1-ին՝ Ռատգերս համալսարանից, որտեղ աշխատում էր Բրուքսը:
Ռատգերս համալսարանի մամուլի ծառայությունը նշել է, որ Էնդրյու Բրուքսի ստեղծած թեստի միջոցով իրականացվել է ավելի քան չորս միլիոն ուսումնասիրություն:
Ե՛վ գիտնականի, և՛ նրա լաբորատորիայի աշխատանքը ճանաչվել է ամբողջ աշխարհում: