01/02/2021 18:31
Ռուսաստանում կարող է ստեղծվել մարդու իրավունքների դատարան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերագույն դատարանին և արդարադատության նախարարությանը հանձնարարել է վերլուծել մարդու իրավունքների ռուսական դատարան ստեղծելու հնարավորությունը: Այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում:
«Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանին հանձնարարում եմ Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարության հետ քննարկել մարդու իրավունքների ՌԴ դատարան ստեղծելու հնարավորության հարցը և անհրաժեշտության դեպքում ներկայացնել համապատասխան առաջարկներ», - ասվում է ՌԴ նախագահի փաստաթղթում:
Հանձնարարականը պետք է կատարվի մինչև հունիսի 1-ը:
Պատասխանատուներ են նշանակվել Գերագույն դատարանի գլխավոր դատավոր Վյաչեսլավ Լեբեդևը և արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն: