01/02/2021 19:00
Հայտնի են դարձել «Բարսելոնայի» հետ Մեսիի պայմանագրի նոր մանրամասները
«Բարսելոնան» պարտավոր է ավագ Լիոնել Մեսիին վճարել գրեթե 39 միլիոն եվրո՝ նրա գործող պայմանագրի ժամկետի ավարտից երկու շաբաթ անց, հաղորդում է El Mundo-ն:
Հունվարի 31-ին հրատարակությունը հրապարակել է կատալոնական ակումբի հետ արգենտինացու պայմանագրի մանրամասները, ըստ որի՝ հարձակվողը չորս տարվա ընթացքում 555 միլիոն եվրո կստանա:
Ըստ El Mundo-ի՝ ֆուտբոլիստը «հավատարմության» դրույթի համաձայն 39 միլիոն եվրոյից մի փոքր պակաս է ստացել, քանի որ ակումբում մնացել է մինչև 2021 թվականի փետրվարի 1-ը:
Նշվում է, որ գումարը վճարվելու է՝ անկախ նրանից Մեսին կշարունակի խաղալ ակումբում, թե՝ ոչ։