02/02/2021 10:41
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 143 դեպք, մահացել է 8 մարդ
Հայաստանում փետրվարի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 167 231 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 143-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 158 335 (+535) մարդ, այս պահին բուժվում է 5035 (-400):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3861 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3089 (+5), իսկ այլ պատճառներով՝ 772 (+3):
Վերջին մեկ օրում մահացել է 8 մարդ: