03/02/2021 10:53
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 190 դեպք, մահացել է 12 մարդ
Հայաստանում փետրվարի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 167 421 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 190-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 158 693 (+358) մարդ, այս պահին բուժվում է 4855 (-180):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3873 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3096 (+7), իսկ այլ պատճառներով՝ 777 (+5):
Վերջին մեկ օրում մահացել է 12 մարդ: