03/02/2021 14:55
ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Վրաստան բացառապես օդային ճանապարհով և COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսն անցնելուց հետո
ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան մուտքը հնարավոր է բացառապես օդային ճանապարհով՝ COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսն (երկու դոզա) անցնելուց հետո։ Այդ մասին ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
Ավելի վաղ մամուլում տեղեկատվություն էր շրջանառվում, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն ազատ է COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։
«Տեղեկացնում ենք, որ Վրաստանի կառավարության սահմանած նոր կարգավորումներով Հայաստանը չի մտնում այն երկրների ցանկում, որի քաղաքացիները կարող են COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում մուտք գործել Վրաստան», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: