03/02/2021 11:26
Եթե բերեիք Արցախի տարածքների դեօկուպացիայի մասին նախագիծ՝ կհասկանայի, բայց արտահերթ նիստ՝ դատական հարցի քննարկման համար՝ չեմ հասկանում. ԼՀԿ պատգամավոր
Ներկա իրավիճակում, երբ առաջնահերթությունը անվտանգային հարցերն են, որքանո՞վ են հրատապ արտահերթ նիստի օրակարգային հարցերը, որոնք վերաբերում են դատական համարագին, ԱԺ արտահերթ նիստում հարց բարձրացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը:
«Եթե դուք բերեիք նախագիծ, ասենք, Արցախի օկուպացված տարածքների դեօկուպացիայի օրենքն ընդունելու մասին՝ կհասկանայի: Նախագիծ բերեիք «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին՝ էլի կհասկանայի, նախագիծ բերեիք բանակաշինության բնագավառում արմատական փոփոխություններ կատարելու մասին՝ կհասկանայի, որովհետև մեր այսօրվա առաջնահերթյունն անվտանգային խնդիրն է: Հիմա բերել եք դատական օրենսգիրք: Դուք գիտեք, որ ես դատական բարեփոխումների կողմնակից եմ, բայց առաջնահերթ կարգով արտահերթ նիստ՝ էս հարցի քննարկման համար՝ չեմ հասկանում», - նշեց պատգամավորը: