03/02/2021 18:01
Թուրքիան և Գերմանիան ավելի կսերտացնեն հարաբերությունները «Բայրաքթարներով»
Թուրքիան նախատեսում է ընդլայնել համագործակցությունը Գերմանիայի հետ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մշակման հարցում, հայտնում է թուրքական պետական «Anadolu» գործակալությունը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը անցած երեքշաբթի Բեռլինում իր գերմանացի գործընկեր Աննեգրեթ Կրամպ-Կարրենբաուերի հետ քննարկել է ռազմական համագործակցության ոլորտները:
ՆԱՏՕ-ի անդամ Մերձավոր Արևելքի նախարարության ղեկավարը հիշեցրել է, որ Անկարան սերտորեն համագործակցում է գերմանական ընկերությունների հետ տարբեր տեսակի զենքի, ռազմական տեխնիկայի և պաշտպանական սարքավորումների մատակարարման հարցում:
Նրա խոսքով՝ երկու երկրները, մասնավորապես, նախատեսում են ընդլայնել համագործակցությունն անօդաչու թռչող սարքերի մշակման հարցում:
Միևնույն ժամանակ, Աքարը հիշեցրել է Թուրքիայի հաջողությունները անօդաչու թռչող սարքերի արտադրության գործում: