03/02/2021 17:10
Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աշխատել տիեզերական ուժերի ստեղծման ուղղությամբ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կշարունակի աշխատել տիեզերական ուժերի ստեղծման ուղղությամբ: Այս մասին երեքշաբթի Twitter-ում գրել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին:
«Մենք անհամբեր սպասում ենք ԱՄՆ Տիեզերական ուժերի ուղղությամբ աշխատանքների շարունակմանը և թիմի անդամներին հրավիրում ենք ցանկացած պահի միանալ մեզ խորհրդակցությունների սենյակում՝ կիսվելու իրենց կատարած կարևոր աշխատանքի մասին նորություններով», - ասել է նա:
2018 թվականի հունիսի 18-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին հանձնարարել էր ստեղծել Տիեզերական ուժեր՝ որպես երկրի զինված ուժերի լիարժեք ճյուղ: