03/02/2021 12:50
Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվեց հեռանալ գործի քննությունից
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել։
Դատավորը մերժեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, որին միացել են նաև Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի պաշտպանները։ Որոշումը ենթակա չէ բողոքարկման։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին։