03/02/2021 16:50
Չինաստանում ինտերնետից օգտվողների թիվը մոտեցել է 1 միլիարդի
COVID-19 համավարակի ազդեցության տակ Չինաստանում ինտերնետ օգտագործողների թիվը գերազանցել է 989 միլիոնը:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրում Ինտերնետի զարգացման վերաբերյալ զեկույցին, որը հրապարակել է Չինաստանի ցանցի տեղեկատվական կենտրոնը:
Զեկույցը կազմվել է 2020 թվականի մարտից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածի համար:
2020 թվականի դեկտեմբերի դրությամբ՝ Չինաստանում ինտերնետից օգտվողների թիվը հասել է 989 միլիոնի, ինչը նույն տարվա մարտի համեմատ ավելի է 85,4 միլիոնով, իսկ ինտերնետի տարածման մակարդակը 70,4 տոկոս է:
Նշվում է, որ դրանում մեծ դեր է ունեցել կորոնավիրուսային համավարակը: