04/02/2021 11:00
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 147 դեպք, մահացել է 13 մարդ
Հայաստանում փետրվարի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 167 568 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 147-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 159 045 (+352) մարդ, այս պահին բուժվում է 4637 (-218):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3886 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3107 (+11), իսկ այլ պատճառներով՝ 779 (+2):
Վերջին մեկ օրում մահացել է 13 մարդ: