04/02/2021 17:52
Պուտինը մեկնաբանել է պարենի համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակը
Պարենի համաշխարհային շուկայում իրավիճակը վատթարանում է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Սննդամթերքի շուկայում, համաշխարհային շուկայում իրավիճակը, ցավոք, սրվում է», - ասել է նա Տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ հանդիպման ժամանակ:
Տնտեսական զարգացման նախարարն, իր հերթին, նշել է մի քանի գործոն. բոլոր ներմուծող երկրներն ավելացրել են իրենց պաշարներով սննդամթերքի գնումը: Մյուս կողմից, հացահատիկի անբարենպաստ կանխատեսումներ են ստացվել մի շարք արտադրող շրջանների համար:
Այս ամենն ազդում է գների և տրամադրությունների վրա: