04/02/2021 18:30
ԱՄՆ-ն դադարեցրել է զորքերի դուրսբերումը Գերմանիայից
Նախագահ Ջո Բայդենի թիմը կասեցրել է Գերմանիայից ամերիկացի հազարավոր զինվորակններին դուրս բերելու ծրագրերը և վերանայում է նախորդ վարչակազմի այս որոշումը: Այս մասին հայտարարել է Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատար գեներալ Թոդ Ուոլթերսը, հաղորդում է Politico-ն։
Ուոլթերսի խոսքով՝ նոր Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը «պլանի շատ, շատ մանրակրկիտ վերանայման փուլում է»:
«Նախնական պլանավորումը, որը շարունակվել էր նախնական նախաձեռնությամբ, կասեցվել է, որպեսզի մեր Պաշտպանության նախարարը և այս վարչակազմը կարողանան մանրակրկիտ վերլուծել այն ամենն, ինչ տեղի է ունեցել Օսթինի պաշտոնը ստանձնելուց առաջ», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, նա չգիտի, թե ինչ որոշում կկայացնի Բայդենի վարչակազմը Եվրոպայում զորքերի հետագա քանակի վերաբերյալ:
«Այս պահին կասեմ, որ բոլոր տարբերակները հետաձգվել են և կվերանայվեն», - եզրափակել է նա: