04/02/2021 16:02
ԱՄՆ-ում բացահայտ գեյն առաջին անգամ նախարար է դարձել
Դեմոկրատւ Փիթ Բուտիջիչը դարձել է ԱՄՆ-ի տրանսպորտի նախարար: Նա երկրի պատմության մեջ առաջին բացահայտ գեյ նախարարն է, հայտնում է Associated Press-ը:
Սենատը՝ ԱՄՆ խորհրդարանի վերին պալատը, սատարել է նրա թեկնածությունը, որն առաջադրվել էր Նախագահ Ջո Բայդենի կողմից:
Փոխնախագահ Քամալա Հարիսն ընդունել է Բուտիջիչի երդումը:
Բուտիջիչի օգտին քվեարկել է 86 կոնգրեսական, դեմ՝ 13-ը: Ինչպես հայտնում է գործակալությունը՝ նա երդվել է իր տատիկին պատկանող Աստվածաշնչի վրա, ընդ որում, գիրքը ձեռքերում պահել էր նրա օրինական ամուսինը՝ Չասթենը: