04/02/2021 12:34
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին նախագիծ է ներկայացվել է ԱՄՆ Կոնգրես
Երկու կուսակցության մի խումբ ամերիկացի սենատոր ԱՄՆ Կոնգրես է ներկայացրել Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հակառուսական պատժամիջոցների մասին նախագիծ:
Համապատասխան տեղեկատվությունը հրապարակված է Ֆլորիդայի սենատոր Մարկ Ռուբիոյի կայքում:
Խոսքը պատժամիջոցների նախագծի մասին է, որը սենատորներն առաջարկել են ներկայացնել Ռուսաստանի իշխանությունների դեմ 2020-ի սեպտեմբերին:
Օրենքի նախագծում հնարավոր պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում և մուտքի արտոնագրերի տրամադրման մերժում:
Փաստաթղթում ընդգծվում է նաև, որ ԱՄՆ վարչակազմը պետք է որոշի`արդյոք Ռուսաստանի իշխանությունները խախտե՞լ են քիմիական և կենսաբանական զենքի օգտագործումն արգելող միջազգային պայմանագրերը: