04/02/2021 11:51
Ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքը
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքը:
Մեկ օրում մաքրվել է 68 հեկտար տարածք, 7 կիլոմետր ճանապարհ, 29 շինություն, նաև ոչնչացման համար տեղանքից հանվել է 18 միավոր զինամթերք: 2020 թվականի նոյեմբերի 23-ից գործողության ընթացքում ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների սակրավորները մաքրել են 961,3 հեկտար տարածք, 254,8 կիլոմետր ճանապարհ, 1002 շինություն, այդ թվում՝ 27 սոցիալական օբյեկտ. վնասազերծել 23 968 պայթյունավտանգ առարկա:
Հայտնաբերված առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված աղբավայրերում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում`անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների կիրառմամբ: