04/02/2021 15:43
COVID-19-ի հետ կապված իրավիճակի բարելավմամբ պայմանավորված՝ Վրաստանում վերացվելու են մի շարք սահմանափակումներ
Վրաստանի իշխանությունները ժամանակից շուտ կվերացնեն կարանտինային մի շարք սահմանափակումներ՝ երկրում համավարակային իրավիճակի բարելավման հետ կապված, հայտնում է GHN գործակալությունը:
«Վարակվածության ամենօրյա մակարդակը 4%-ից ցածր է իջել, ինչը թույլ է տալիս մեզ շարունակել վերացնել սահմանափակումները», - կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Նա նշել է՝ երկրում դեպքերի նվազումը թույլ է տալիս թուլացնել կարանտինային միջոցառումները ժամանակից շուտ:
Միաժամանակ, վարչապետը կարծում է, որ անհրաժեշտ է զգույշ գործել այս հարցում:
Վարչապետն նշել է՝ փետրվարի 8-ից քաղաքային տրանսպորտը կվերսկսի աշխատանքը, շուկաները կբացվեն:
Փետրվարի 15-ից հասարակական սննդի օբյեկտները, ներառյալ՝ ռեստորանները, կկարողանան գործել բաց տարածքներում:
Բացի այդ, փետրվարի 15-ից դպրոցներում վերսկսվելու են դասերը: