05/02/2021 12:49
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի չհայտնվենք այցելությունների համար խորհուրդ չտրվող երկրների ցանկում. Մեխակ Ապրեսյան
Կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով տնտեսության մեջ ամենատուժած ոլորտը զբոսաշրջություն է, անհրաժեշտ է թույլ չտալ, որ չփլուզվի զբոսաշրջության ոլորտը, վերականգնվի այն, դրվի նույն կայուն զարգացման հիմքերի վրա, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը:
«Պետք է հատուկ այս ոլորտի համար արագ վերականգնման և զարգացման ծրագիր մշակել, թիրախ ունենալ, որ 2021-24 թվականներին կրկնապատկել ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը։ Շատ կարևոր է, որ աշխարհում կարողանանք բոլոր դիվանագիտական խողովակներով ներկայացնել իրական պատկերը, ամեն ինչ անել, որպեսզի չհայտնվենք այցելությունների համար խորհուրդ չտրվող երկրների ցանկում, և որ աշխարհը տեսնի, որ Հայաստանն, ինչպես միշտ, պատրաստ է բարձր մակարդակով, ջերմորեն հյուրընկալ ընդունել զբոսաշրջիկներին» , - ասաց Մեխակ Ապրեսյանը։
Նա ընդգծեց, թե շատ կարևոր է գիտակցել, որ ոչինչ հնարավոր չէ անել, եթե կադրային բազան բարձր մակարդակով ապահոված չլինի։