05/02/2021 12:05
Պաշտպանության նախարարը չպատասխանեց ոչ ՊԲ-ի լուծարման, ոչ էլ 30 տարի բանակ չունենալու մասին հարցերին
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյաննն Ազգային ժողովում է։ Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների բոլոր հարցերին՝ հորդորելով դրանք ուղղել Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությանը։
Հարցին, թե Պաշտպանության բանակը կազմալուծվելո՞ւ է, նախարարը որևէ պատասխան չտվեց։
Լրագրողի մյուս հարցին, թե իմքայլական պատգամավորն ասել է, որ Հայաստանը 30 տարի բանակ չի ունեցել, նախարարը դարձյալ չպատասխանեց։