05/02/2021 17:53
Բայդենը խոստացել է դիմակայել Ռուսաստանին
ԱՄՆ-ն «չի հանձնվի» «ռուսական ագրեսիային», ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արտաքին քաղաքականությանը նվիրված հիմնական ելույթում:
«Ագրեսիվ գործողությունների» շարքում Բայդենը թվարկել է Ռուսաստանին վերագրվող կիբերհարձակումները, ընտրություններին միջամտելը և «իր քաղաքացիների թունավորումը»: Մոսկվան հերքում է այս բոլոր մեղադրանքները:
«Մենք չենք հապաղելու ստիպել Ռուսաստանին վճարել, և մենք կպաշտպանենք մեր ժողովրդի կենսական շահերը», - ասել է նա Պետդեպարտամենտում: