05/02/2021 15:26
Բորել. ԵՄ-ի հարաբերությունները Ռուսաստանի հետ դժվար են
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դժվար է անվանել ԵՄ հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն ընդգծել է Բրյուսելի ու Մոսկվայի երկխոսության անհրաժեշտությունը:
«Մեր հարաբերություններն այժմ դժվար պահ են ապրում: Այսօր նրանք իսկապես գտնվում են լարվածության մի կետում, ներառյալ՝ Նավալնիի գործով ստեղծվածը: Սակայն մեզ դեռ կապում է ոչ միայն աշխարհագրությունը, այլև մշակութային, պատմական և տնտեսական կապերը», - ասել է նա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը:
Ըստ Բորելի՝ լռության պատ ստեղծելը իրավիճակից ելք չէ: