05/02/2021 13:55
ԱՄՆ պետքարտուղարությունը հերքում է Թուրքիայում 2016-ի հեղաշրջման փորձին իր մասնակցությունը
ԱՄՆ-ը հերքում է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանքները 2016 թվականին հեղաշրջման փորձին Վաշինգտոնի մասնակցության վերաբերյալ և կարծում, որ նման հայտարարությունները հակասում են երկու երկրների դաշնակցային հարաբերություններին, այս մասին հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
«ԱՄՆ-ը ոչ մի կերպ ներգրավված չէր 2016-ին Թուրքիայում հեղաշրջման փորձում և անմիջապես դատապարտել է այդ փորձը: Հակառակի մասին վերջին մեղադրանքները, որոնք արվել են Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ամբողջովին կեղծ են», - հայտարարել է Փրայսը:
«Այս և այլ անհիմն և անպատասխանատու հայտարարությունները Թուրքիայում իրադարձությունների համար ԱՄՆ պատասխանատվության մասին չեն համապատասխանում Թուրքիայի կարգավիճակին՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից և ԱՄՆ ռազմավարական գործընկեր», - հավելել է Փրայսը: