05/02/2021 14:50
Լավրովը պատմել է Ռուսաստանի ու ԵՄ հարաբերություններում «անառողջ իրավիճակի» մասին
Ռուսաստանի և ԵՄ-ի՝ երկու մեծ խաղացողների միջև հարաբերություններում նորմալության բացակայությունն անառողջ իրավիճակ է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵՄ դիվանագետ Ժոսեպ Բորելի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը:
«Հիմնական խնդիրը, որի հետ բախվում ենք բոլորս, Ռուսաստանի և Եվրամիության, եվրասիական տարածքում երկու խոշորագույն խաղացողների միջև հարաբերություններում նորմալության բացակայությունն է: Դա, իհարկե, անառողջ իրավիճակ է, որը ոչ մեկին ձեռնտու չէ», - նախարարի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է «պատասխանել ցանկացած հարցի», որոնք Բորելը պատրաստվում է բարձրացնել բանակցություններում:
«Մենք կփորձենք ձեզ հուսախաբ չանել», - ընդգծել է Լավրովը: