05/02/2021 10:34
Լեռնային Ղարաբաղում սկսվել է «Սպուտնիկ-V»-ի երկրորդ բաղադրիչով ռուսական խաղաղապահ զորախմբի անձնակազմի պատվաստումը
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ռազմական բուժաշխատողները Լեռնային Ղարաբաղում սկսել են «Սպուտնիկ-V» պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով խաղաղապահների պատվաստումները:
Առաջին պատվաստանյութը ստացել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև Ստեփանակերտում տեղակայված բժշկական ստորաբաժանումների զինծառայողները: Այնուհետև, հաստատված ժամանակացույցի համաձայն, բժշկական շարժական թիմերը պատվաստելու են խաղաղապահ անձնակազմին՝ բոլոր 27 դիտակետում:
Ընդհանուր առմամբ, պատվաստանյութի շուրջ 2 հազար չափաբաժին է առաքվել Լեռնային Ղարաբաղ: Դա բավարար է խաղաղապահների ամբողջ անձնակազմը սպասարկելու համար: Պատվաստանյութն առաքվում է հատուկ ջերմային տարաներով, որոնք ապահովում են պատվաստանյութի անվտանգությունը փոխադրման ժամանակ: