05/02/2021 17:33
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հույս ունի, առաջիկայում կկարողանա առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ
ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) հույս ունի, որ մոտակա ժամանակներս տեղի կունենա իր նախնական առաքելության ուղևորությունը դեպի Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի հարակից շրջաններ: Այս մասին ուրբաթ ТАСС-ի թղթակցին հայտնել է միջազգային կազմակերպության մամուլի ծառայության ներկայացուցիչը:
«Ուղևորության կազմակերպման վերաբերյալ քննարկումները շարունակվում են», - ասել է գործակալության աղբյուրը:
«Հուսով ենք, որ առաքելությունը կուղարկվի մոտ ժամանակներս», - նշել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
2020 թ.-ի նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Աուդր Ազուլան հայտարարել է կազմակերպության պատրաստակամությունը Ղարաբաղ առաքելություն ուղարկելու վերաբերյալ, նպատակն է օգնել վերականգնել տարածաշրջանի մշակութային և պատմական ժառանգությունը: