05/02/2021 18:40
ԵՏՀ-ն 2020 թվականի արդյունքներով կանխատեսում է ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ի 3,9 տոկոսով անկումը
2020 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ՀՆԱ-ի նվազումը, նախնական տվյալներով՝ կազմել է 3,9 տոկոս, մամուլի ասուլիսում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
2021 թվականին ակնկալվում է, որ միության ՀՆԱ-ն կաճի 3,2 տոկոսով, նշել է նա:
«2020 թվականի տվյալներով՝ ՀՆԱ-ի որոշ նվազում սպասվում է, ճշգրտված տվյալները կլինեն փոքր ինչ ավելի ուշ, բայց առայժմ դա գնահատվում է 3,9 տոկոս: Բայց այն կանխատեսումները, որոնք արել է հանձնաժողովը, վկայում են, որ մեզ մոտ 2021 թվականը կլինի հաջող, և մենք սպասում ենք մեր միության երկրների տնտեսությունների աճ առնվազն 3,2 տոկոսով», - ասել է Մյասնիկովիչը:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում ՀՆԱ-ի աճը կշարունակվի նաև հետագայում:
«Անտարակույս, այդ միտումը կպահպանվի», - եզրափակել է Մյասնիկովիչը: