Արմեն Գևորգյան. Որտե՞ղ են փողերը

05/02/2021 13:41

Արմեն Գևորգյան. Որտե՞ղ են փողերը


Չգիտեմ` մեզնից շատերը պատկերացնո՞ւմ են, թե՞ ոչ, բայց մենք բառիս բուն իմաստով իրական վնաս ենք հասցնում մեր երեխաների և թոռների ապագային:Մեխանիզմը շատ յուրօրինակ է. մենք աշխատում ենք, ձգտում ենք բարօրության, փորձում ենք ծայրը ծայրին հասցնել, բայց միևնույն ժամանակ չենք գիտակցում, որ մեծ պարտք ենք կուտակում: Ոչ թե բառացիորեն, այլ՝ տնտեսական իմաստով։ Խոսքն այն փողերի մասին է, որը կառավարությունը պարտք է վերցնում, իսկ մենք բոլորս պետք է միասին մարենք՝ վճարելով հարկեր։ Խոսքը Հայաստանի Հանրապետության պետական պարտքի մասին է։ Որոշ թվեր և արձանագրումներ․
Հայաստանի պետական պարտքը 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 7,968 մլն (յոթ միլիարդ ինը հարյուր վաթսունութ միլիոն) ԱՄՆ դոլար:

Պետական պարտքի կառուցվածքում ներքին պարտքը, այսինքն`բուն Հայաստանի բնակչությունից վերցված գումարը կազմում է 1,915 միլիոն(մեկ միլիարդ ինը հարյուր տասնհինգ միլիոն)ԱՄՆ դոլար:

Պետական պարտքի կառուցվածքում արտաքին պարտքը, այսինքն` արտաքին պարտատերերից վերցված գումարը կազմում է 6,053 մլն(վեց միլիարդ հիսուներեք միլիոն)ԱՄՆ դոլար:Այս թվերին գումարելով Հայաստանի կողմից 750 մլն ԱՄՆ դոլարի չափովպարտատոմսերի հունվար ամսվա տեղաբաշխումը՝ կստանանք պետական պարտքի ներկայիս փաստացի ցուցանիշը՝  8,750մլն(ութ միլիարդ յոթ հարյուր հիսուն միլիոն) ԱՄՆ դոլար:

Եթե հիմք ընդունենք պաշտոնական վիճակագրության տվյալները, ապա 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում բնակվում էր 2,959,700 մարդ (2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ  պաշտոնական տվյալներ դեռ չկան):Այսինքն, եթե ընդհանուր պետական պարտքի փաստացի գումարը բաժանենք երկրի բնակիչների թվի վրա, ապա կստացվի, որ մեզնից յուրաքանչյուրի վրա արդեն կախված է 2 960 ԱՄՆ դոլար իրական պարտք:Միջին հաշվով, 4 հոգուց բաղկացած ընտանիքի համար այս պարտքն արդեն կազմում է ավելի քան 11 500 ԱՄՆ դոլար:

Մի փոքր պատմական անդրադարձ Հայաստանի պետական պարտքին.

2008-ին, երբ Նախագահ Քոչարյանը հեռանում էր, երկրի պետական պարտքը 2007-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում էր 1,696 մլն(մեկ միլիարդ վեց հարյուր հազար իննսունվեց միլիոն) ԱՄՆ դոլար, կամ՝ ՀՆԱ-ի 16,4%-ը: Յուրաքանչյուր քաղաքացու համար պետական պարտքի մասնաբաժինը կազմում էր 550 ԱՄՆ դոլար։ Նրա պաշտոնավարման մի քանի տարիների ընթացքում պետական պարտքն ավելի բարձր էր և, օրինակ, 1999-2002 թվականներին կազմում էր ՀՆԱ-ի 46-49%-ը:Փաստացի, Քոչարյանն ու իր թիմը կարողացան վերցված պարտքերն իրացնել տնտեսության մեջ, իրական տնտեսական աճ ստանալ և դրա հաշվին ապագայում զգալիորեն մարել վերցրած վարկերը:Միևնույն ժամանակկարողացան ապահովել երկրի ՀՆԱ-ի իրական աճ և բարելավել քաղաքացիների բարեկեցությունը:

2018-ին, երբ իշխանությունից հեռացավ Սարգսյան-Կարապետյան թիմը, երկրի պետական պարտքը կազմում էր 6,774 մլն (վեց միլիարդ յոթ հարյուր յոթանասունչորս միլիոն) ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ներքին պարտքը՝ 1,260 մլն(մեկ միլիարդ երկու հարյուր վաթսուն միլիոն) ԱՄՆ դոլար, արտաքին պարտքը՝ 5,514 մլն (հինգ միլիարդ հինգ հարյուր տասնչորս միլիոն) ԱՄՆ դոլար:Յուրաքանչյուր քաղաքացու համար պետական պարտքի մասնաբաժինը կազմում էր 2281 ԱՄՆ դոլար։

Այսպիսով, Փաշինյանի կառավարության աշխատանքի ընթացքում Հայաստանի պետական պարտքը մեկ քաղաքացու հաշվով աճել է 680 դոլարով: Խոսքը ոչ ամբողջական 3 տարիների աշխատանքի մասին է։Այսինքն, միջին հաշվով, ամեն տարի Փաշինյանն ու իր թիմը յուրաքանչյուր քաղաքացու պարտքն ավելացրել են 226 դոլարով, մինչդեռ 2008-2018 թվականներին միջին տարեկան աճը կազմել է 173 դոլար:Այս միտումը պահպանվելու է, միայն կարող են թվերը փոխվել, երբ վարկային որոշ պարտավորություններ կմարվեն, ինչպես նաև կարող են նորերը հայտնվել: Օրինակ, ըստ ֆինանսների նախարարի նոր կանխատեսումների, մինչև 2021 թվականի վերջը պետական պարտքը կկազմի շուրջ 9 մլրդ ԱՄՆ դոլար։

Այս պահի դրությամբ խոսքը Փաշինյանի կողմից իր վարչապետության ընթացքում պարտքով վերցրած գրեթե 2 մլրդ դոլարի մասին է: Դատելով մամուլի հրապարակումներից` օրակարգում առկա է նաև իշխանությունների կողմից պարտված 44-օրյա պատերազմի ընթացքում ստացված զենքի և հատուկ տեխնիկայի դիմաց Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի ֆինանսական պարտավորությունները պաշտոնապես ձևակերպելու հարցը:Նախնական գնահատականներով՝ խոսք կարող է լինել 1 միլիարդ դոլար գումարին համարժեք նոր պարտքի մասին: Պարտքի չափին կարելի է ավելացնել նաև «Հայաստան» հիմնադրամի կողմից երկրի պետական բյուջե 100 միլիոն ԱՄՆ դոլարի վիճահարույց փոխանցումը:Այս բոլորը միասին կարող է կազմել գրեթե 3 մլրդ դոլար:

Պետական պարտք ունենալը լա՞վ է, թե՞ վատ

Ուզում եմ միանգամից արձանագրել, որ պետական պարտքը և դրա ավելացումը նորմալ երևույթ է ժամանակակից տնտեսական գործընթացներում:Ամբողջ հարցն այն է, թե ի՞նչ արդյունք և տնտեսական ազդեցություն է ապահովում այդ պարտքը ինչպես բնակչության, այնպես էլ՝ պետության մակրոտնտեսական միջավայրի համար, և ի՞նչ տեմպերով է այն աճում:
Այսպես, տվյալ պահին մեզ ամենից շատ պետք է անհանգստացնի պետական պարտքի աճի տեմպը և դրա անարդյունավետությունը՝ երկրի բնակչության բարեկեցության բարելավման տեսանկյունից:
Որպեսզի յուրաքանչյուրը հասկանա, թե ինչպես է Փաշինյանի 2 մլրդ դոլարը ազդել իր բարեկեցության վրա և ինչ արդյունք է ունեցել, փորձեք պատասխանել հետևյալ հարցերին.
• Կա՞ն արդյոք որակական փոփոխություններ կրթության կամ առողջապահության համակարգերում:
• Կա՞ն երկրում որևէ շոշափելի արդյունքներ` նոր դպրոցների, հիվանդանոցների, ճանապարհների (ոչ թե նոր ասֆա՛լտ, այլ՝ նոր ճանապարհնե՛ր), կամուրջների, թունելների և այլ ենթակառուցվածքների տեսքով:
• Կա՞ արդյոք աշխատավարձերի, կենսաթոշակների և սոցիալական այլ վճարների իրական աճ:
• Արդյո՞ք նվազել է երկրի բնակչության մեծ մասի հարկային բեռը:
• Բանկերից և վարկային կազմակերպություններից վերցվող վարկերը ձեզ համար էժանացե՞լ են:
• Արդյո՞ք երկրում դադարել են աճել ապրանքների և ծառայությունների, գազի և էլեկտրաէներգիայի, ջրի և այլ ծառայությունների գները:
• Երկրում հայտնվե՞լ են նոր աշխատատեղեր, օտարերկրյա ներդրումների հոսքն աճե՞լ է:
• Կայո՞ւն է արդյոք ազգային արժույթը։
• Արդյո՞ք բարելավվել է մեր զինված ուժերի մարտունակությունը և ուժեղացվե՞լ է երկրի անվտանգությունը:

Եթե օբյեկտիվորեն նայեք իրականությանը և համարժեք պատասխանեք այս հարցերին, կհասկանաք, որ իրականում երկրում այդ 2 միլիարդ դոլարով ոչ մի կարևոր խնդիր չի լուծվել, չի ստեղծվել ոչ մի արժեքավոր և արժանի բան, տեղի չի ունեցել ազգային հարստության աճ: Վերցրած փողերը բառացիորեն քամուն են տրվել, այսինքն՝ մենք այն կերել ենք ու շարունակում ենք ուտել: Իսկ պարտքը պետք է վերադարձնենք, եթե ոչ մենք, ապա հաստատ մեր երեխաներն ու թոռները:Փոխարենը՝ լուծվել է բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների և նրանց աշխատանքի վարձատրության բարձրացման հարցը:Ստեղծվել են պայմաններ՝ Սանիթեկի, Լիդիանի, Յուքոմի և այլ կազմակերպությունների հետ հետագա միջազգային արբիտրաժային վեճերի համար, որոնք կարող են հանգեցնել մեր երկրի համար նոր ֆինանսական պարտավորությունների առաջացմանը: Ֆորմալ առիթներ ենք տալիս Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ ահռելի ֆինանսական պահանջներ ներկայացնելու։

Հասարակ քաղաքացիներից ո՞վ գիտի, թե ի´նչ նպատակով է ներգրավվել վերջին՝ հունվարյան 750 միլիոն դոլարի պետական պարտքը:
• Գուցե այս գումարը նախատեսված է Սյունիքում և այլ մարզերում նոր ճանապարհների, կամուրջների և թունելների կառուցման համա՞ր:
• Կարո՞ղ է այդ գումարներն օգտագործվելու են Ադրբեջանի հետ նոր պետական սահմանը վերազինելու համար:
• Գուցե այս գումարը Երևանում քաղաքային տրանսպորտի թարմացմա՞ն համար է:
• Միգուցե այս փողերը պատերազմի ընթացքում ռուսական զենք ձեռք բերելու դիմաց պարտքերը մարելո՞ւ կամ բանակի համար նոր զենք ձեռք բերելո՞ւ համար են:
• Գուցե այդ գումարն օգտագործվելու է փախստականների համար տներ ձեռք բերելո՞ւ կամ երկրաշարժի գոտում բնակարանային խնդիրը լուծելո՞ւ համար:
• Գուցե այդ գումարն ուղղվելու է նոր ջրամբարների և ոռոգման նոր համակարգերի կառուցմա՞նը։
• Միգուցե այդ գումարն օգտագործվի 44-օրյա պատերազմում զոհվածների և վիրավորների ընտանիքներին փոխհատուցում վճարելու համա՞ր:

Մեզնից շատերը չգիտեն այս հարցերի պատասխանները, մեզ չեն տեղեկացրել, չեն հարցրել մեր կարծիքը: Իսկ դա նշանակում է, որ հետագայում հաշվետու լինել պետք չէ: Բայց ակնհայտ է, որ նոր պարտքերի ներգրավումը նպատակ ունի ստեղծելՓաշինյանի կառավարության ֆինանսական անվտանգության բարձիկ` արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար (աշխատավարձերի և կենսաթոշակների մասով պարտքեր չկուտակել, դրամի փոխարժեքը պահպանել և այլն)։ Այսինքն` գլոբալ առումովնպատակն այն է, որպեսզի պետական պարտքի ավելացման հաշվին ներկայիս քաղաքական թիմըպահպանի իր իշխանությունը:

Շատ արդիական է դառնում նաև այն հարցը, թե ովքեր են այն ներդրողները, որոնքպատերազմից անմիջապես հետո որոշել ենՓաշինյանի կառավարությանը վարկ տալ՝այսպիսի անկայուն, հետպատերազմյա ներքաղաքական և անհանգիստ աշխարհաքաղաքական պայմաններում: Համաձայնեք, որ անորոշության և ներքին լարվածության գործոնը պետք է զսպող դառնար շատ ներդրողների համար: Բայց նրանք հայտնվեցին և կառավարությանը նաև բարենպաստ պայմաններ առաջարկեցին: Այս իրավիճակում միանգամայն հասկանալի են կասկածները, որ այդպիսի ներդրողներ կարող էին լինել թուրք-ադրբեջանական շրջանակների կամ նրանց հետ կապված կառույցների ներկայացուցիչները:

Հեղափոխության ֆիսկալ և սպառողական էությունը

Այսօրվա իրավիճակի առանձնահատկություններից է այն, որ պետական պարտքի աճին զուգահեռ մեծանում է նաև ուղղակի ֆինանսական բեռը երկրի բնակչության վրա: Հիշենք, որ Փաշինյանի կառավարության միակ նախաձեռնությունը, որը նպաստում էր բնակչության որոշ շերտերի եկամուտների ավելացմանը, եկամտահարկի համահարթ՝ 23 տոկոսանոց դրույքաչափի ներդրումն էր: Եվ այն էլ այս քայլը որոշակի ազդեցություն ունեցավ միայն բնակչության այն հատվածի համար, որի աշխատավարձը կազմում էր 500 հազար դրամ և ավելի:Արդարության համար նշենք, որ եղավ նաև որոշ բանկային պարտքերի համաներման անօգուտ նախաձեռնությունը, որի տնտեսական հետևանքներն այդպես էլ անորոշ մնացին: Միևնույն ժամանակ մենք ականատեսը եղանք,  որ․
• Ներդրվել են պարտադիր կենսաթոշակային վճարների նոր՝ ավելի բարձր դրույքաչափեր
• Ներդրվել են գույքահարկի նոր՝ ավելի բարձր դրույքաչափեր
• Որոշ համայնքներում, մասնավորապես՝ Երևանում, բարձրացվել են տեղական տուրքերն ու վճարները
• Բարձրացվել են որոշ ապրանքային խմբերի ակցիզները
• Բարձրացվել են գազի և էլեկտրաէներգիայի սակագները
• Բարձրացվել են զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համար նախատեսված վճարները։
Հիշենք նաև կառավարության ներկայացուցիչների կողմից հնչեցված որոշ նախաձեռնությունների մասին․
• Բժշկական ապահովագրության նոր վճար՝ աշխատավարձի հաշվին
• Հիպոթեկային վարկի եկամտահարկի վերադարձման ծրագրի հնարավոր չեղարկում։

Եթե այս երկու նախաձեռնությունները մինչ այժմ անկատար են մնացել, ապա շատ իրատեսական է այն, որ համաձայն Կառավարության և միջազգային ֆինանսական կազմակերպությունների միջև պայմանավորվածությունների՝ մենք շուտով ականատես կլինենք Փաշինյանի կառավարության նոր ֆիսկալ նախաձեռնություններին: Մասնավորապես, ծանոթանալով վարչապետի՝ 2020թ. դեկտեմբերի 30-ի որոշմանը, կարելի է վստահորեն ասել, որ շուտով կրթության և բժշկության ոլորտի ծառայությունները հարկվելու են ԱԱՀ-ով, և դա անխուսափելիորեն կհանգեցնի այդ ոլորտների ծառայությունների գների համատարած աճի, կբարձրանա փոքր բիզնեսի հարկային բեռը,պետությունը կսկսիանուղղակիորեն հարկել գյուղատնտեսությունը, աստիճանաբար հետ կկանգնեն եկամտահարկի միասնական դրույքաչափից և կներդնեն տարբերակված, ավելի բարձր դրույքաչափեր, կներդրվի բնակչության եկամտի համընդհանուր հայտարարագրում:

Այս ամենն ուղղակի հետևանքն էայն բանի, որ Փաշինյանը գործում է այնպես,  իբրև թե ունի բարձր լեգիտիմություն, ունի հասարակական աջակցություն՝ նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո և, հետևաբար, ունի նաև այդպիսի միջոցառումներ իրականացնելու՝ ժողովրդից ստացված իրավունք:Ուզում եմ նշել, որ հարկային նախաձեռնությունների նոր փաթեթը կարող է հանգեցնել երկրում ավելի անմխիթար տնտեսական իրավիճակի, տնտեսական ակտիվության նվազման, բազմաթիվ աշխատատեղերի կորստի, երկրում աղքատության զգալի աճի և արտագաղթի նոր ալիքի:Այս միջոցառումները բնույթով արմատական են, ևցանկացածկառավարություն, որըպատրաստվումէդրանքկյանքիկոչել, պետքէ դրա համարունենաժողովրդիվստահությունը: Համոզված եմ՝ գործող կառավարությունը չունի այդպիսի մանդատ։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ այդպիսի մանդատի բացակայությունը Նիկոլին չխանգարեց երկիրը ներքաշել պատերազմի մեջ և ստորագրել կապիտուլյացիա։
Վերջին նախաձեռնությունները կարող են կապված լինել հետևյալ հանգամանքների հետ։
• երկիրը գտնվում է տնտեսական լճացման իրավիճակում, չեն գեներացվում զարգացման նոր հնարավորություններ և պայմաններ
• պետությունը չի կարողանում հարկեր հավաքել՝ ընթացիկ խնդիրները լուծելու համար
• պետությանն անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ՝ պետական պարտքը սպասարկելու համար, որպեսզի գործընկերները կարողանան նոր վարկեր և դրամաշնորհներ տրամադրել
• 44-օրյա պատերազմի սոցիալական (փոխհատուցում, վճարումներ և այլն) և այլ հետևանքների հաղթահարում:

Մեկ այլ հանգամանք․մեզնից շատերի համար հաճելի են դարձել սպառողական (կենցաղային տեխնիկա, ավտոմեքենաներ գնելու,  ճանապարհորդության համար և այլն) և հիփոթեքային վարկերը:Ընդհանուր ոգևորության ֆոնին դրանց աճը երկրում 2018-2020 թվականներին կազմել է 454 մլրդ դրամ:Այսինքն՝ բնակչության մի զգալի մասը, իր հերթին, վերջին ոչ լրիվ երեք տարիների ընթացքում լրացուցիչ պարտք է վերցրել մոտ 900 մլն ԱՄՆ դոլար։ Ընդհանուր առմամբ՝ այդ երկու վարկային տեսակներով տրված գումարը 2020 թ․ դեկտեմբերի դրությամբ կազմում է 1 410 մլրդ(մեկ տրիլիոն չորս հարյուր տասը միլիարդ) ՀՀ դրամ, կամ՝ մոտ 3 մլրդ ԱՄՆ դոլար։Արդեն պարզ է, որ այս վարկային պորտֆելը խնդիր է դառնում  ինչպես քաղաքացիների, այնպես էլ բանկերի համար:

Փաստացի՝ առաջիկա տարիները շատ ընտանիքների համար դառնում են երկարաժամկետ ֆինանսական և պարտքային բեռի վտանգավոր աճի ժամանակաշրջան. յուրաքանչյուր ընտանիքի հաշվով պետական պարտք + նոր հարկեր, ինչպես նաև նոր գներ և սակագներ + սպառողական վարկերի պորտֆել։Միևնույն ժամանակ, չկա տնտեսության և բնակչության եկամուտների իրական աճ (բացառությամբ՝ պաշտոնատար անձանց), առկա է առևտրի և ծառայությունների անկում, չկան նոր աշխատատեղեր ու իրական ներդրումներ տնտեսության մեջ, չկան հուսադրող հեռանկարներ:

Գլոբալ առումով, Փաշինյանի գործողությունները տեղավորվում են ոչ թե այն տրամաբանության մեջ, թե ինչ անել՝ քաղաքացիների բարեկեցությունը բարելավելու համար, այլ այն, թե ինչ կարող են անել քաղաքացիները՝ Փաշինյանի թիմի ճակատագիրը հեշտացնելու համար: Իսկ ոչ իշխանականուժերին ես խորհուրդ կտամ հասարակության հետ սկսել այս թեմաներով խոսել։ Երբ քաղաքացին հարթակից կլսի նաև իր սոցիալական խնդիրների մասինհարցադրումներ, քաղաքացու և հարթակի երկխոսությունը շատ ավելի արագ կկայանա։

Հեղինակ՝ Արմեն Գևորգյան, ՀՀ նախկին փոխվարչապետ

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան Այսօր, 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը Այսօր, 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Այսօր, 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան Այսօր, 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան Այսօր, 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել Այսօր, 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը Այսօր, 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն Այսօր, 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց Այսօր, 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով Այսօր, 12:02 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր Այսօր, 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան Այսօր, 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան Այսօր, 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը Այսօր, 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան Այսօր, 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Այսօր, 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ Այսօր, 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Այսօր, 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ Այսօր, 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան Այսօր, 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան Այսօր, 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր Այսօր, 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան Այսօր, 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ Այսօր, 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին Այսօր, 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան Այսօր, 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով Այսօր, 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Այսօր, 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին Այսօր, 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ Այսօր, 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ Այսօր, 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա Այսօր, 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին Այսօր, 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա Այսօր, 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել Այսօր, 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Այսօր, 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը Այսօր, 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը 14/01/2025 21:58 Անգիոգրաֆիա․ Ինչի՞ համար է արվում հետազոտությունը 14/01/2025 21:40 Գավառում ոսկերչական իրերի խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են տարել 14/01/2025 21:20 Իշխանությունը երկու նոր զիջում արեց Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան 14/01/2025 21:00 Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» 14/01/2025 20:41 Որն է պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել 14/01/2025 20:17 Դրեսլերի համախտանիշ․ Ինչպես բուժել 14/01/2025 19:57 Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Արարատում մառախուղ է 14/01/2025 19:42 «Պետք չէ սխալ սպասումներ ձևավորել հանրության շրջանում․ անվտանգային երաշխիքների մասով դա որևէ բան չի տալիս»․ Միջազգայնագետը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 14/01/2025 19:21 Փաշինյանը հանձնարարել է բարելավել Հայաստանի դիրքը միջազգային կազմակերպությունների վարկանիշային աղյուսակներում 14/01/2025 19:13 «Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել էր 2 ամիս առաջ»․ ԱԳՆ խոսնակ 14/01/2025 19:08 Նիկոլ Փաշինյանը 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Ցականյանին ընդգրկել է սահմանազատման հանձնաժողովի կազմում 14/01/2025 18:39 Մոսկվայում հունվարի 17-ին կստորագրվի Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը՝ 20 տարի ժամկետով 14/01/2025 18:24 ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերությունը չպետք է անվտանգային սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 14/01/2025 18:15 Արարատի մարզի գյուղերում մեկ օր ջուր չի լինի 14/01/2025 18:02 ԱՄՆ-ի կողմից ինքնաթիռների տրամադրումն Ադրբեջանին խախտում է ամերիկյան օրենսդրությունը և Բաքվին հավելյալ ռազմական առավելության հնարավորություն է տալիս․ Հայ դատ 14/01/2025 17:45 Մեկնարկել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին խաղափուլը 14/01/2025 17:29 IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (Տեսանյութ) 14/01/2025 17:11 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի ընդունմամբ Հայաստանը սկսելու է անպտուղ գործընթաց, որն ապագայում բախվելու է եվրոպական փակ դարպասներին․ Զաքարյան 14/01/2025 17:01 Մանկական տրավմատիզմ. զգոնության կոչ՝ ծնողներին 14/01/2025 16:42 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը 14/01/2025 16:41 Հաստատվել են միասնական քննությունների օրերը 14/01/2025 16:29 «Բարի և անփորձանք ծառայություն». Տավուշում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը 14/01/2025 16:14 Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ռուբիոյի թեկնածության օգտին 14/01/2025 15:51 Մի շարք ՀԿ-ներ պահանջում են ՀՀ կառավարությունից և վարչապետից չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից 14/01/2025 15:29 ՔԿ նախագահի տեղակալը կարևորել է ԱՄՆ դեսպանատան կողմից համակարգին ցուցաբերված աջակցությունը 14/01/2025 15:23 Հայաստանը շատ է կարևորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ 14/01/2025 15:09 Կենտրոնում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի անշարժ գույք և դրամական միջոց 14/01/2025 14:42 Հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որը շատ արդյունավետ կլիներ, Հայաստանի ինքնիշխան որոշումն էր. ՌԴ ԱԳ նախարար 14/01/2025 14:25 Լավրովը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բարդ է անվանել 14/01/2025 14:23 Ո՞նց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել, քան Արագած լեռան գագաթին. Գագիկ Սուրենյան 14/01/2025 14:20 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 14/01/2025 14:08 Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա. Սերգեյ Լավրով 14/01/2025 13:52 Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությա՞նը, թե՞ ԵԱՏՄ-ին. Մարուքյան 14/01/2025 13:48 Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում 14/01/2025 13:47 Հանրային ակցիա կանցկացվի հայ գերիների ազատ արձակման պահանջով 14/01/2025 13:42 Որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պարտադիր պետք է տղամարդ լինի. որոշ դեպքերում կանայք աշխատասիրությամբ տղամարդկանցից առաջ են. Նախարար (Տեսանյութ) 14/01/2025 13:30 Երևանում 17-ամյա երիտասարդ է ձերբակալվել 14/01/2025 13:27 Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից. ՆԳՆ 14/01/2025 13:23 Արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակից անցել ենք 2-րդին. Գլենդելի քաղաքապետը հրդեհից մանրամասներ է ներկայացրել 14/01/2025 13:18 Աննա Հակոբյանի հետ ունենք աշխատանքային հարաբերություններ. իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն առաջին տիկնոջ հետ հարաբերությունները. Նախարար (Տեսանյութ) 14/01/2025 13:07 ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով 14/01/2025 13:04 Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Գևորգ Պապոյան 14/01/2025 12:59 Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, իսկ խաղաղության օրակարգի հարցերի հետ կապված փոփոխելու ոչ մի բան չկա. Գալյան (Տեսանյութ) 14/01/2025 12:48 Բաքվի դեպքերից 35 տարի անց էլ, այնտեղ են գտնվում մի քանի տասնյակ հայեր. Թանդիլյան 14/01/2025 12:42 Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ է նշանակում «պատերի տակ վնգստացող դատավորներ». Սրբուհի Գալյան (Տեսանյութ) 14/01/2025 12:27 Խոր ցավով տեղեկացա Մհեր Սահակյանի մահվան մասին. Վլադիմիր Վարդանյան 14/01/2025 12:10 Ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ԱԺ-ում կբացվի սգո հուշամատյան 14/01/2025 12:04 Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից 14/01/2025 11:58 Լավ ապրել նախևառաջ նշանակում է ունենալ սեփական հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ Զաքարյան 14/01/2025 11:52 Տարածաշրջանի մարտահրավերներն առանցքային են դարձնում ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցության զարգացումն ու խորացումն ամենատարբեր ոլորտներում 14/01/2025 11:49 Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` դեկտեմբերի հաշվետվությունը 14/01/2025 11:43 Հիմնվել են հոնի և նռան 5.8 հեկտար ինտենսիվ այգիներ. Նիկոլ Փաշինյան 14/01/2025 11:41 2025-ին ԲՏԱՆ-ի համար առաջնահերթ են համարվելու այն ծրագրերը, որոնց հիմքում ընկած է արհեստական բանականության զարգացումը. Հայրապետյան 14/01/2025 11:37 Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր. Արմեն Չարչյան 14/01/2025 11:35 Նոր հնարավորություններ՝ QR կոդերով վճարումների համար. Կենտրոնական բանկ

Տվյալ բաժնի վերջին նյութերը