05/02/2021 12:14
Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է արձանագրվել
Փետրվարի 4-ին Արցախում կատարվել է 46 թեստավորում: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր, իսկ վիրուսի թեթև ընթացքով հիվանդներն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2124 քաղաքացու հետազոտություն, որից 479-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։