06/02/2021 12:04
Twitter-ը դատապարտել է սոցցանցի արգելափակումը Մյանմայում
Twitter-ը դատապարտել է Մյանմայում սոցիալական ցանցի սահմանափակումները: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով սոցցանցի ներկայացուցչի հայտարարությանը:
Նա նշել է, որ նման գործողությունները խաթարում են «հանրային դիսկուրսը» և մարդկանց կարծիքն արտահայտելու իրավունքը:
Ընկերության ներկայացուցիչը նաև նշել է, որ բաց ինտերնետն ամբողջ աշխարհում ավելի ու ավելի է սպառնում:
«Մենք կշարունակենք պնդել, որ անհրաժեշտ է վերացնել կառավարության մակարդակով ապակառուցողական արգելափակումները», - եզրափակել է նա:
Նախօրեին հաղորդվել էր, որ Մյանմայի ինտերնետ մատակարարները սահմանափակել են մուտքը Twitter: