06/02/2021 11:39
Ռուս և թուրք զինծառայողները համատեղ վերահսկում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմը շարունակում է կատարել Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման և ռազմական գործողությունների մոնիտորինգի խնդիրները:
«Մենք գտնվում ենք ռուս-թուրքական համատեղ դիտարկման կենտրոնում, որտեղ ռուս և թուրք զինծառայողները համատեղ խնդիր են իրականացնում՝ դիտարկելու Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունները:
Իրավիճակի մոնիտորինգը իրականացվում է շուրջօրյա՝ անօդաչու թռչող սարքերի, մասնավորապես՝ «Ֆորպոստ» և «Օրլան-10» համակարգերի միջոցով:
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել», - ասել է Համատեղ կենտրոնի Ռուսաստանի ներկայացուցիչ, գնդապետ Միխայիլ Զավալկինը:
«Կենտրոնի ռուսական մասում հերթապահ հերթափոխը բաղկացած է օպերատիվ վարչության սպաներից, կապի սպաներից, թարգմանիչներից և անօդաչու թռչող սարքերի շահագործողներից», - ավելացրել է նա:
Կենտրոնի զինծառայողներն անօդաչու թռչող սարքերից շարունակաբար պատկերներ են ստանում դեպի կառավարման կենտրոն, որտեղ վերլուծվում են ռազմական տեխնիկայի, անձնակազմի բոլոր տեղաշարժերը և արձանագրվում կողմերի շփման գիծը հատելու բոլոր փաստերը:
Համատեղ կենտրոնի հերթապահ հերթափոխը հավաքում, ամփոփում և ստուգում է ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը, քննարկում ցանկացած բողոք՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի կողմից ձեռք բերված պայմանավորվածություններին չկատարելու հետ կապված հարցերի կամ խնդիրների հետ: