06/02/2021 11:03
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 211 դեպք, մահացել է 5 մարդ
Հայաստանում փետրվարի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 167 937 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 211-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 159 577 (+227) մարդ, այս պահին բուժվում է 4467 (-21):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3893 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3114 (+5), իսկ այլ պատճառներով՝ 779 (+0):
Վերջին մեկ օրում մահացել է 5 մարդ: