08/02/2021 14:12
Ներքին գործերի նախարարության ու Պարեկային ոստիկանության ձևավորումն օրակարգում է. Փաշինյան (Տեսանյութ)
Քննարկվել են Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ առաջիկա անելիքները, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Քննարկմանը Փաշինյանը կարևորել է ոստիկանության ոլորտի բարփոխումները: Նա տեղեկացրել է, որ օրակարգում է ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացը:
«Զուգահեռ սկսել ենք և այս տարի պետք է մեկնարկենք պարեկային ոստիկանության հիմնադրումը: Գործընթացը սկսված է», - նշել է Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով քննարկումից տեսանյութ: