08/02/2021 11:50
Իրանը Ռուսաստան բողոքի նոտա է հղել
Թեհրանը բողոքի նոտա է հղել Մոսկվա՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից «Արաբական ծոցը» նշող հրապարակման կապակցությամբ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով IRNA գործակալությանը:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն բացատրել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ի արաբալեզու Twitter-ի հաշվում գրառումներից մեկում Պարսից ծոցի նկատմամբ նշվում է «Արաբական ծոց» անվանումը:
«Բողոքի նոտա է ուղարկվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն՝ Մոսկվայում մեր երկրի դեսպանության միջոցով», - նշել է Խաթիբզադեն:
Գործակալությունը բացատրում է, որ Իրանը ջրային ճանապարհի անվանումը ճանաչում է միայն որպես «Պարսից ծոց» և չի ճանաչում «Արաբական ծոց» կամ «Ծոց», քանի որ դրանք համարում է անհամապատասխանող պատմական անվանումին: