08/02/2021 18:45
Կանադան միանում է բելառուսական ընդդիմության ֆինանսավորմանը
Կանադան 2.25 միլիոն դոլար կհատկացնի Բելառուսի քաղաքացիական հասարակությանն աջակցելու համար: Այս մասին հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը:
«Արտաքին գործերի նախարար մեծարգո Մարկ Գառնոն այսօր հայտարարել է, որ Կանադան 2.25 միլիոն դոլար կհատկացնի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին աջակցելու համար, որոնք աշխատում են Բելառուսում ժողովրդավարությունը խթանելու ուղղությամբ», - ասված է հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ, նշվել է, որ այս աջակցությունը լրացնում է նախկինում հայտարարված 600 հազար դոլար հատկացումը քաղաքացիական հասարակությանը օգնելու համար՝ «կենտրոնանալով կանանց և անկախ լրատվամիջոցների վրա»:
Հաղորդագրությունում ասվում է նաև, որ միջոցների տեղաբաշխման հայտարարությունը լրանում է Բելառուսի հետ համերաշխության օրը, որը նախաձեռնել է այս հանրապետության ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան: