08/02/2021 10:41
Ռուս խաղաղապահները 150 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Քարվաճառ
Խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել մարդասիրական բեռների տարանցումը Ադրբեջանին վերադարձված տարածքների միջև, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Սոցիալական հաստատությունների և բնակելի շենքերի էներգիայի և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու համար, Մարդասիրական արձագանքման կենտրոնի երկրորդ ռուսական շարասյունը, բաղկացած քսան ԿամԱԶ ռազմական մեքենայից և հինգ ուղեկցող մեքենաներից, ավելի քան 150 տոննա շինանյութ է հասցրել Քելբաջարի շրջան: Երթուղին անցնում էր Մատաղիս և Վանք բնակավայրերով:
Ադրբեջանական կողմին օգնություն է ցուցաբերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանագրի պայմանների հիման վրա: