08/02/2021 18:19
ԱՄՆ-ն մտադիր է վերադառնալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ
ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է վերսկսել փոխգործակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) հետ: Այս մասին հաղորդել է Associated Press (AP) գործակալությունը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը 24 ժամվա ընթացքում կհայտարարի, որ երկիրը վերադառնալու է Ժնևում գտնվող կառույց՝ որպես դիտորդ, մտադրվելով հասնել ՄԻԽ-ի լիիրավ անդամի ընտրության:
Վաշինգտոնը 2018-ին հայտարարել էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին՝ այս որոշումը բացատրելով ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ կազմակերպության կանխակալ վերաբերմունքով: