08/02/2021 15:04
Ճապոնիայում բախվել են սուզանավն ու առևտրային նավը
Առնվազն երեք մարդ է տուժել Կոտի պրեֆեկտուրայի ափերի մոտ Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերի սուզանավի և առևտրային նավի բախման հետևանքով, հայտնում է Kyodo-ն՝ հղում անելով ռազմական պաշտոնյաներին:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն, երկու նավերի իրանների վնասվածք չի գրանցվել: Սակայն, ըստ Kyodo գործակալության աղբյուրների՝ բախման հետևանքով ճապոնական ինքնապաշտպանական ուժերի սուզանավը փոքր վնաս է ստացել իրանի վերին հատվածում, բայց դա չի ազդում դրա կառավարման վրա:
Ենթադրվում է, որ բախումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ սուզանավը խորասուզվում էր: Բացի այդ, հաղորդվում է, որ սուզանավում գտնվող անձնակազմի երեք անդամներ թեթև վնասվածքներ են ստացել: