08/02/2021 16:47
Բրիտանացի 200 գիտնականի նկատմամբ հետաքննություն է ընթանում՝ Չինաստան տեխնոլոգիաների փոխանցման համար
Բրիտանական անվտանգության ուժերը հետաքննում են բրիտնացի մոտ 200 գիտնականի, որոնք կասկածվում են Չինաստանին նորագույն զենքի վերաբերյալ գաղտնի տեղեկատվություն տրամադրելու համար: Այս մասին երկուշաբթի հաղորդել է «The Times»-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին:
Ըստ թերթի՝ նրանք կասկածվում են թշնամական պետություններին ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներում «մտավոր սեփականության փոխանցումը խոչընդոտելուն ուղղված արտահանման խիստ սահմանափակումների» խախտման համար:
Ըստ աղբյուրի՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստվում է համապատասխան ծանուցումներ ուղարկել Միացյալ Թագավորության մեկ տասնյակից ավելի համալսարաններում աշխատող ավելի քան 200 բրիտանական քաղաքացու: Նրանք կասկածվում են ամենաառաջատար ռազմական տեխնոլոգիաների վերաբերյալ գաղտնի հետազոտության արդյունքները, որոնք կապված են օդանավերի, հրթիռների նախագծման և կիբեր զենքի հետ, Չինաստանին փոխանցելու համար:
Հետաքննության տակ գտնվող գիտնականներից շատերը կասկածվում են չինական ընկերությունների հետ առևտրային գործարքներ կնքելու համար՝ չկանխամտածված խախտելով օրենքը:
«Մոտ ապագայում մենք դատարանում կարող ենք տեսնել տասնյակ գիտնականների», - ասել է «Times»-ին աղբյուրը:
Թերթը հիշեցնում է, որ արտահանման վերահսկման մասին հրամանագիրը խախտելու համար մեղավորներին սպառնում է տաս տարվա ազատազրկում: